Այս տարի սեպտեմբերի 4-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տոնում է իր հոբելյանական 20 ամյակը: Տոնի նախորեին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում պարգևատրվեցին, այն փրկարարները ովքեր ծառայության ընթացքում ցուցաբերել են լավագույն արդյունքներ: Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց` Լոռու մարզի բոլոր փրկարարական ջոկատներին իրենց անձնվիրաբար և միասնական աշխատանքի համար: Վերջին շրջանում մարզում բազմաթիվ վթարներ են գրանցվել նաև մահվան ելքով: Եղել են նաև արտակարգ իրավիճակներև պատահարներ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նույնպես շնորհավորեց արտակարգ իրավիճակների վարչությանը, 20 ամյակի առիթով: Քաղաքապետը նշեց որ 20 տարի շարունակ համագործաքցել է քաղաքապետարանը վարչության հետ և ծանոթ է գործի բարդություններին: Քաղաքապետը պատվոգրեր հանձնեց փրկարարներին, իսկ փրկարարական վարչությունը նվեր ստացավ հեռուստացույց: Տարվա լավագույն փրկարարական ջոկատ ճանաչվեց Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատը, իսկ լավագույն փրկարարա` Արմեն Առաքելյանը:
Комментариев нет:
Отправить комментарий