среда, 31 августа 2011 г.

Վարչապետի այցը Վանաձոր



Թվով 192 աշակերտներ այս տարի կսովորեն Վանաձորի թիվ 22 վերանորոգված և նորովի կահավորված դպրոցում: Դպրոցի բացման արարողությանը ներկա էր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա շնորհավորեց աշակերտներին և մանկավարժական կոլեկտիվին սեպտեմբերի 1-ի և վերանորոգված դպրոցի առթիվ:
Վարչապետը նշեց որ դպրոցը եղել է և կմնա կառավարության ուշադրության կենտրոնում և հույս հայտնեց, որ դպրոցաշինությունը մեր երկրում շարունակական բնույթ կկրի:
Շինարարական աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ: Վերանորոգվել է հին մասնաշենքը, կառուցվել է մարզադահլիճ գրադարան, համակարգ
չային սենյակ, ճաշարան, հանդերձարան, բուժկետ: Կառուցման և բարեկարգման ողջ աշխատանքների վրա ծախսվել է 475 մլն. դրամ:

Комментариев нет:

Отправить комментарий