вторник, 6 сентября 2011 г.

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐԱԲԱՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


Սեպտեմբերի 6-ին Ամերիաբանկի 8-երորդ մասնաճյուղը բացվեց Վանաձորում: Բանկի Վանաձորյան մասնաճյուղը ապահովված է բարձրակարգ, արդիական տեխնիկական միջոցներով: Մասնաճյուղը իրականացնելու է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում, մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին: Նորոբաց «Վանաձոր» մասնաճյուղը առաջարկում է զեղչեր մի շարք ծառայությունների գծով: Զեղչերով ծառայություններից կարող են օգտվել բոլոր այն իրավաբանական անձինք, ովքեր 2011 թվականի սեպտեմբերի 6-ից 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կդառնան «Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդ:
Բանկի Վանաձորյան մասնաճյուղը ունի 15 աշխատող: Աշխատատեղերի խնդիր լուծելուց բացի բանկը կնպաստի Լոռու մարզում տնտեսության բարելավմանը: Առաջիկայում նախատեսվում է մասնաճյուղ բացել նաև Գյումրի քաղաքում:

Комментариев нет:

Отправить комментарий