Օգոստոսի 23-ին Լոռու մարզպետարանում մարզպետը ընդունեց ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով զբաղվող պատասխանատու Չադ Վագներին: Այցը ճանաչողական էր. Լոռին արդյունաբերական կենտրոն է: Սա կարևոր դեր է խաղացել հանդիպման համար: Դեսպանատան աշխատակիցը նաև շնորհավորեց Արթուր Նալբանդյանին մարզպետի պաշտոնում: ԱՄՆ դեսպանատան հետ Արթուր Նալբանդյանը ակտիվ աշխատել է նաև Ալավերդի քաղաքում` քաղաքապետ եղած վերջին 4 տարիների ընթացքում: Իրականացվել են 1,5 տասնյակից ավելի ծրագրեր տարբեր ոլորտներում` այդ թվում` գյուղատնտեսություն, առողջապահություն,
կրթություն, քաղաքաշինություն և սոցալական այլ ոլորտներ: Չադ Վագների և Լոռու մարզպետի հանդիպումը նպատակ ուներ պահպանել իրականացվող ծրագրերն ու հնարավորության դեպքում շարունակել դրանք: Առաջիկայում նոր ծրագրեր չկան, ֆինանսների սղության պատճառով: Բայց հանդիպունը նպաստեց հստակ պատկերացում կազմելու ներկայիս իրավիճակին, գոյություն ունեցող խնդիրներին և հետագա գործունեության հետ: Չադ Վագները Լոռու մարզպետի հետ հանդիպումից հետո մեկնեց Ալավերդի «Մանեքս», «Վալեքս» ընկերություններ: Հանդիպումներ էր նախատեսված նաև ուսանողների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий