вторник, 9 августа 2011 г.

ԼՈՌՈՒ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ


Օգոստոսի 9-ին Լոռու նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը, առաջին աշխատանքային այցով Սպիտակի տարածաշրջանում էր:
Մարզպետի այցի նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալու տարածաշրջանի հիմնախնդիրներին: Սպիտակի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի կարևորագույն երեք խնդիրները, դրանք են` մարզում իրականացվող կապիտալ ծրագրերը, Գլենդել Հիլզով իրականացվող ծրագրերը և աշնանը իրականացվելիք մարդահամարը: Նիստի ընթացքում խոսվեց նաև Սպիտակի տարածաշրջանի համայնքներում իրականացվող շինարարության մասին: Հիմնական խնդիրը վարպետ մասնագետների պակասն է: Մարզպետ Արթուր Նալբանդյանը նիստից հետո եղավ նաև Սպիտակ քաղաքի թիվ 2 նախակրթարանում և թիվ 3 միջնակարգ դպրոցում, որտեղ իրականացվում էին վերանորոգման աշխատանքներ: Մարզպետը եղավ Լեռնանցք և Արևաշող համայնքներում: Արթուր Նալբանդյանը ծանոթացավ Արևաշող համայնքի ջրամբարի հնարավորություններին, ապա համայնքի նախակրթարանի շինարարական աշխատանքներին: Արևաշողում առաջնային խնդիրներից մեկը ճանապարհների վերանորոգումն է: Լոռու մարզպետը եզրափակելով աշխատանքային առաջին այցը Սպիտակի տարածաշրջան առաջին հերթին համախմբված աշխատանք:

Комментариев нет:

Отправить комментарий