Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, օգոստոսի 11-ին մարզպետարանում ընդունեց Անգլիայի դեսպան Չարլզ Լոնզդեյլին: Չարլզ Լոնզդեյլը շնորհավորեց Արթուր Նալբանդյանին, և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում: Արթուր Նալբանդյանը իր խոսքում նշեց, որ մարզը չի տարբերվում ՀՀ մյուս մարզերից իր խնդիրներով` դրանք վերաբերում են գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, ինչ որ տեղ նաև կրթությանը: Ըստ մարզպետի լուրջ հիմնախնդիր է սոցալ տնտեսական վիճակը: Բրիտանական խորհուրդը և YMCA ամառային ճամբար են ֆինանսավորում` Փամբակում, Սյունիքի և Տավուշի մարզերի երեխաների համար: Երեխաները հնարավորություն ունեն ձեռք բերել անգլերենի իմացություն: Դեսպանը առաջին անգամ չէր Լոռիում, նա այստեղ եղել է նաև որպես զբոսաշրջիկ և հիացած է Լոռու բնությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий