Բազում թաղամասի Ռուսթավի 7 բազմաբնակարան 5 հարկանի շենքի բնակիչները արդեն մոտ 2.5 տարի դժգոհ են ջրամատակարարումից: Անհայտ անձինք շենքի ջուրը կարգավորող 2 պոմպերը հանել են տարել վերանորոգելու նպատակով:
Սակայն խնդիրը ավելի լուրջ բնույթ է կրել վերջին ժամանակներում: Բնակիչների բողոքը ավելի շատացավ երբ նրանք ջուր չստացան 7 օր շարունակ: Անհրաժեշտ ջրի պաշաները լրացրել են շենքի մոտակա ցայտաղբյուրների ջրով: Մեր նկարահանումների ժամանակ Լոռի ջրմուղ-կոյուղի ՓԲԸ մեքենայով ջուր էր բերել բնակիչներին մատակարարելու համար: Իսկ օրվա 2-րդ կեսին բնակիչները տեղեկացրին, որ արդեն ջուր ունեն: Բնակիչների հավաստմամբ վերջին շրջանում եկած ջուրը կեղտոտ է եղել և ջրի մեջ եղել են մանր սողուններ:Ի պատասխան բնակիչների խոսքի Լոռի Ջրմուղ-կոյուղի ՓԲԸ տնօրեն Էդվարդ Վահանյանը պատասխանեց, որ այտպիսի բան հնարավոր չէ: Ռուսթավի 7 բազմաբնակարան շենքը արդեն ջուր ունի, սակայն չի լուծվել շենքի ջուր մղող պոմպի խնդիրը: Այսոր բնակիչների միակ պահանջն է հետ ստանալ իրենց շենքից 2.5 տարի առաջ վերանորոգման տարած ջուր մղող պոմպը:
Hi! good days!:)
ОтветитьУдалитьwww.LensMarket.Com