понедельник, 18 июля 2011 г.

ՀԱՐԵՎԱՆ ՇԵՆՔԻ ԲԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՑԵԽՆ ՈՒ ԿԵՂՏԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վանաձոր քաղաքում շարունակվում են փոսային նորոգման և ասֆալտապատման աշխատանքները, իսկ Վանաձորը Գուգարք համայնքին կապող ճանապրհահատվածը երկար տարիներ շարունակ մնում է անանցանելի:    Բնակիչներն էլ մեծ դժվարությամբ են անցնում փողոցը, իսկ առավել անձրևային օրերին նրանց օգնության է գալիս հարևան շենքի բակը:    Մեքենաներն էլ այդ ճանապարհով անցնելիս հայտնվում են անսարք վիճակում:    Ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, մեր հեռուստաընկերության կողմից բարձրացված հարցը կարևորեց նաև քաղաքապետ Սամվել
Դարբինյանը, նշելով` “շատ խայտառակ վիճակ ա, ուրեմն գրություն եք ուղղարկում կատարող ձեռնարկությանը, տաս օրվա ընթացքում դա լրիվ փոխի և նորմալ վերանորոգում կատարի: Էտ ինչ խայտառակություն ա, գիտես ինչ, ոնց որ տաս օր առաջվա արված ասֆալտը բերել են մի քիչ տաքացրել ու ըտեղ փռել: Քոչինյանի արձանի կողքից գնում ա մինչև Մեղրուտի խաչմերուկ. դա մեր քաղաքի տարածքն ա, և էտ աստիճանի անպատասխանատու աշխատանք”: 
Տաթևիկ Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий