Ապրիլի 18-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ամենշաբաթյա հերթական խորհրդակցություններ: Նիստը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քաղաքապետը հանձնարարեց սկսել փոսային նորոգման աշխատանքները: Անհրաժեշտության դեպքում 10 մետր երկարությամբ և փողոցի լայնքով վերանորոգեն ճանապարհը: Քաղաքապետը նշեց, որ համայնքային բավարար բյուջե չունի ծայրամասային փողոցները հիմնանորոգելու համար և հանձնարարեց գրունտապատեն: Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 58 թափառող կենդանի: Քաղաքապետը իր խոսքում նշեց որ թափառող կենդանիների խնդիրը դեռևս մնում է չլուծված: Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնին հանձնարարեց անհրաժեշտության դեպքում ավելացնել որսորդների թիվը: Քաղաքապետը հանձնարարեց վերացնել Դեմիրճյան փողոցի վրա կուտակված աղբը: Ծառերի էտման աշխատանքները ընթացքի մեջ են քաղաքապետարանի համապատասխան բաժնի ներկայացրած տվյալների նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա մայիսի 10-ը:Տարվա սկզբից համայնքային բյուջեն հավաքագրվել է 785մլն դրամով: Նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքի քրեական վիճակը հանգիստ է եղել:
Комментариев нет:
Отправить комментарий