вторник, 19 апреля 2011 г.

ԾԱՂԿԱԶԱՐԴ, ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ, ՕՁՆԵՑՈՒ ՆՆՋԵՑՄԱՆ ՕՐ

Հովհ. Օձնեցի Իմաստասերի ննջեցման օրը Լոռու մարզի հավատավոր ուխտագնացների խմբերը վաղ առավոտից ձգվեցին դեպի Օձունի սբ. Աստվածածին եկեղեցի: Այստեղ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ ի հիշատակ սրբի ննջեցման: Անձրևն ու ցուրտը չխանգարեցին ուխտագնացությանը և հավատացյալները պատարագից հետո ուղևորվեցին դեպի Արդվի,
որտեղ հանգչում է Սրբի աճյունը: Ուխտագնացության օրը սբ. Աստվածածին եկեղեցուն 2 զանգ նվիրաբերվեց: - Այս 2 զանգերը ունեն ճիշտ նույն չափերը, ձևն ու նախշազարդումները, ինչպիսիք ունեցել են եկեղեցու նախկին զանգերը: Նախատեսվում է, որ դրանք զանգակատանը կտեղադրվեն մինչև սբ. Զատկի տոնը:Լոռեցիները սպասում են, որ Հարության տոնին իրենց եկեղեցի կկանչի նոր զանգերի ավետաբեր ձայնը: Նարինե Մաթևոսյան

Комментариев нет:

Отправить комментарий