Գարունը մտնելով իր բնականոն հունի մեջ որոշ մարդկանց ուրախություն է պարգևել, որոշներին էլ դժվարություններ և խնդիրների առաջ է կանգնեցրել: Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցը փոքրիկ գետ է դարձել, ձնհալի և անձրևների հետևանքով վարարում և սպառնում է լցվել թաղամասի բնակիչների տները: Խնդիրը առաջացել է դեռևս 2009 թվականի հուլիսին տեղի ունեցած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով: 2010 թվականին կառավարության որոշմամբ Մարգարյան փողոցի ջրատարի վերանորոգման համար հատկացվել է 70 մլն դրամ, սակայն բնակիչների հավաստմամբ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Մի քանի մեքենա քար ու տիղմ են հեռացրել տարածքից և այդքանով աշխատանքը ավարտվել է: Խնդիրը այլ է Լոռու մարզի Խաչակապ և Արջահովիտ համայնքներում գյուղերը մայրուղուն կապող կամուրջները փլվելու եզրին են: Գետը վարարելով սպառնում է նաև երկաթգծին: Կառավարության որոշմամբ Արջահովիտ համայնքի երկու կամուրջները նախատեսվում է, որ կվերանորոգվեն 2011 թվականին:
Комментариев нет:
Отправить комментарий