среда, 13 апреля 2011 г.
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարղային հանձնաժողովի հերթական նիստն էր: Օրակարգում ընգրկված էր երեք հարց: Առաջին հարցը ուներ հինգ ենթակետ: “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականին: Կոնեվնցիայից և նրա բաղկացուցիչ մաս հանդիսացող 18 հոդվածներից բաղկացած արձանագրությունը ստորագրվել է 2007 թվականին: Ստորագրվելուց հետո այն անցել է ներպետական համաձայնեցման փուլ մինչև 2010 թվականի մայիս ամիսը: Մայիս ամսին Ազգային Ժողովի կողմից կոնվենցան ընդունվել է և վավերացվել, ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերից: Կոնվենցիայի սկզբունքներից են` հարգանք, արժանապատվություն, արժանապատվության իրավունք, անհատի ինքնուրույնություն, ազատ ընտրություն և անձի անկախություն: Օրակարգի հաջորդ հարցը “Լիարժեք կյանք” ՀԿ նախագահը ներկայացրեց 2011 թվականի առաջին եռամսյակի կատարած աշխատանքները:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий