Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ամենշաբաթյա հերթական խորհրդակցությունն էր: Նիստը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: 2 շաբաթ առաջ 20 անապահով ընտանիքներ Viva CellMTS ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից էլիտար շենքում ստացան բնակարաններ: Քաաքապետը իր շնորհակալությունը հայտնեց Ռալֆ Յիրիկյանին իր կաարած “բարձր բարեգործության ” համար:
Նիստի ընթացքում խոսվեց քաղաքը ձմռանը կուտակված աղբը մաքրելուց: Համատիրության և բնակարային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանին հանձնարավեց շարունակական հանձնարարականեր տալ թաղամասային հիմնարկներին, մաքրման աշխատանքներ կատարելու համար: Այս տարի ծառերի էտման աշխատանքներ կիրականացվեն քաղաքի, այն հատվածներում որտեղ դրանք խանգարում են լուսավորությանը: Թափառող շներից վնասազերծվել են 45-ը: -Շակալները տենըմ են Լյովան շներին չի սպանում իրանք են հարձակվում շների վրա,-կատակով սաաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Թափառող կենդանիներից բացի քաղաքում ավելացել են նաև կրծողները:
-Կռիսները դուրս են եկել փողոց, են օրը իրիկունը ավտոյով շրջում էի փողոցով կռիսը ավտոյի դեմով անցավ,-ասաց Սամվել Դարբինյանը:
Թաղամասերում կտեղադրվեն նոր աղբարկղեր, սանիտարական աղբի համար: Նախատեսվում է դրանք ներկեն դեղին գույնով:
Քաղաքապետը որոշել է մեր քաղաքացիներին “գրագետ աղբահանություն” սովորեցնել:
Քաղաքապետը հանձնարարեց հատուկ հսկողություն սահմանեն գետերի շուրջ, որպեսզի աղբ չթափվի գետը: Գետը աղտոտողների համար նախատեսված է հատուկ տույժ:
-Մեր ժողովուրդը գնում քեֆ ա անում ու խոզի պես կեխտոտում,- ասաց Սամվել Դարբինյանը:
Նախորդ շաբաթվա ընթացքում քրեական վիճակը հանգիստ էր:
Комментариев нет:
Отправить комментарий