пятница, 8 апреля 2011 г.

ԵԿՄ ՆՎԵՐՆԵՐԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ


Կանանց 1 ամսյակի վերջին օրը մայրության և գեղեցկության օրը, երկրապահ կամավորականների միությունը հանձին ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանի անակնկալ էր պատրաստել ազատամարտիկների մայրերի, կանանց և կին ազատամարտիկների համար: Նվերներ նախատեսված էր 70 և ավելի կանանց համար: Իսկ արդեն նվեր ստացող կանայք շոյված էին ոչ թե նվերից այլ ցուցաբերվող ուշադրությունից: Զոհված ազատամարտիկների կանայք և մայրերը լավ են հասկանում կորստի ցավը, և մեր հայ կանանց մաղթում են խաղաղ երկինք: Ինչպես նշում է ԵԿՄ Վանաձորի տարածքային բաժանմունքի նախագահ Ռազմիկ Մադարյանը ավարտվում է կանանց 1 ամսյակը, բայց իրենք առաջնորդվում են. «Յուրաքանչյուր ավարտ սկիզբն է նորի» կարգախոսով և առաջիկա մյուս 11 ամիսների ընթացքում, երկրապահները առիթը բաց չեն թողնում շնորհավորելու և աջակցելու կանանց

Комментариев нет:

Отправить комментарий