понедельник, 28 марта 2011 г.

ԳԱՐՆԱՆԸ ՍՐՎՈՒՄ Է ՀԻՊԵՐՏՈՆԻԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ, ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՐԸ


Բոլոր խրոնիկական հիվանդությունները գարնանը և աշնանը սրվում են, հատկապես սրանում են հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդների վիճակը: Ինչպես բժիշկներն են նշում տարվա այս շրջանում հիվանդների մոտ
կտրուկ բարձրանում է զարկերակային արյան ճնշումը, որը և պատճառ է դառնում շտապ օգնության կանչերի ավելացմանը: Ըստ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի արտահիվանդանոցային համալիրի ծառայությունների ղեկավար Գոհար Գասպարյանի, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կանչերի թվի աճ չի գրանցվել: Հիվանդներն էլ պետք է ժամանակին դիմեն իրենց թաղամասային ամբուլատորյաներին ծայրահեղ բարդություններից խուսափելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий