Հունիսի 28-ին Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ծառայության կողմից կազմակերպվել էր արդեն ամենամյա դարձած փրկարարական բազմամարտի հրշեջ կիրառական մարզաձևերի մրցույթ: Մրցույթին մասնակցում էին Լոռու մարզային փրկարարկան վարչության ենթակա բոլոր ստորաբաժանումների հրշեջ փրկարարական 7 ջոկատներ: Մրցույթի սկիզբը ազդարարեց փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը: Ըստ նրա նման միջոցառումները կազմակերպվում են փրկարարների պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով: Լավագույն ջոկատ ընտրվում է ժյուրիի կողմից, լավագույնն է ճանաչվում նույն վարժությունը կրկնակի անգամ լավ կատարած ջոկատը: Մրցույթին մասնակցում էին այն փրկարարական ջոկատները որորնք նախնական փուլում գրավել են առաջին տեղը: Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատարը արդեն մասնակցությունից հետո նշում է, որ փորձնական շրջանում ավելի լավ ցուցանիշ է ցուցաբերել: Թիմերի պատրաստվածությունը գրեթե հավասար էր: Առաջին տեղը գրավեց Տաշիրի տարածաշրջանը, երկրորդ տեղը գրավեց Սպիտակի տարածաշրջանը, երրորդ տեղը Վանաձորը թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը:
Комментариев нет:
Отправить комментарий