понедельник, 13 июня 2011 г.

Ամրակից գյուղի բնակիչ, 1999թ. ծնված, Մանվել Մարգարյանը ընկել է Ձորագետ գետը

Հունիսի 7-ին ժամը 15:47-ին Լոռու մարզի փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որով հայտնի է դարձել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի բնակիչ, 1999թ. ծնված, Մանվել Մարգարյանը ընկել է Ձորագետ գետը: Երեխան ընկերների հետ անցելիս է եղել գետը, բայց հորդացած գետը "կուլ է տվել նրան", քշել-տարել է մոտ 2 կիլոմետր: Փրկարարական-որոնողական աշխատանքները տևել են մոտ 4 օր: Հորդառատ անձրևների պատճառով գետի հունը բարձրացել էր և զգալիորեն դժվարացրել
որոնողական աշխատանքները: Յուրաքանչյուր օր որոնողական աշխատանքներին մասնակցել է 30-40 մարդ: 4 օր անընդհատ իրականացված որոնողական աշխատանքներից հետո հնարավոր եղավ հայտնաբերել երեխայի դիակը և դուրս բերել գետից:

Комментариев нет:

Отправить комментарий