Սեպտեմբերի 13-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ավագանու հերթական նիստն էր: Ավագանու 14 անդամներից ներկա էին 12-ը: Նիստի օրակարգում ընգրկված էր 21 հարց: Առաջին հարցը վերաբերում էր Վանաձոր համայնքի 2011 թվականի բյուջեի 6 ամսվա կատարմանը: Հարցը ընդունվեց ավագանու միաձայն որոշմամբ: Օրակարգի հերթական 8 հարցերը վերաբերում էին Վանաձորի համայնքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 19-ի “Վանաձորի համայնքի 2011 թվականի բյուջեն հաստատելու մասին” թիվ 78-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելուն: Այս հարցերը ավագանու կողմից ևս ընդունվեց միաձայն: 10-րդ հարցը վերաբերում էր Լոռու մարզի Վանաձորի համայնքի 2011 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելուն: Այս հարցին ավագանին ևս դրական լուծում տվեց: Ավագանու որոշմամբ “Հատուկ գնդի վետերաններ” ՀԿ Վանաձորի մասնաճյուղին հանձնվեց տարածք Շառլ Ազնավուրի մշակույթի պալատի 3-րդ հարկում: Ավագանու որոշմամբ օտարվեցին տարածքներ, երկարաձգվեցին վարձակալության տրված տարածքների պայմանագրերի ժամկետներ: Որոշվեց հուշաքարեր տեղադրել նվիրված գրող, լրագրող Սմբատ Ոսկանյանին, դերասանուհի Լենա Փաշինյանին, Սոկրատ Ախմախչյանին: Ավագանու որոշմամբ Վանաձորի պատվավոր քաղաքացի կոչում կշնորհվի Ռալֆ Յիրիկյանին, իսկ Սթիվ Լազարյանը ինքն է հրաժարվել կոչումից:
Комментариев нет:
Отправить комментарий