Մայիսի 25-ին տեղացած առատ անձրևի և կարկուտի հետևանքով Լոռու մարզի Շահումյան համայնքի բնակիչ Ներսես Թամրազյանի տան հենապատը փլվել է: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 20:00-ի սահմաններում: Տուժողները դիմել են Լոռու մարզային փրկարարական վարչություն: Վիրավորներ և զոհեր չկան: Ինչպես նշում է Շահումյան համյնքի բնակիչ Ներսես Թամրազյանը խնդիրը առաջացել է դեռևս 2011 թվակնաի գարնան սկզբից մինչև հիմա տեղացած անձրևների հետևանքով: Ներսես Թամրազյանը տանը բնակվում է մոր Հասմիկ Խորխմաղչյանի հետ: Փլվելու վտանգ սպառնում է նաև ավտոտնակին:
Комментариев нет:
Отправить комментарий