четверг, 12 мая 2011 г.

«ՃԱՐՃԱՏՈՒԿԻ ԾԱՂԿԻ» ԾՆՈՒՆԴԸ


Մեծերը նոր գրքի ծնունդը համեմատում են նոր արու զավակի ծննդի հետ: Այդպիսի մի ծնունդ էր գրող բանաստեղծուհի Նարինե Կռոյանի «Ճարճատուկի ծաղիկը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջում: Արձակագիր Վալտեր Թորոսյանը գիրքը համարում է ոչ թե նոր արու զավակի ծնունդ, այլ արքայորդու ծնունդ: Նարինե Կռոյանի գրական հերոսները կյանքի հատակում հայտնված «փոքր» մարդիկ են, նաև մտավորականներ: Նարինե Կռոյանը իր ստեղծագորություններով ցույց է տալիս «փոքր» մարդու հոգում անթեղված մաքրություն, գեղեցկություն, վեհություն, որը նկատել է պետք իսկ դա անզեն աչքով տեսնելը շատ դժվար է: Նա արտահայտում է մերօրյա մտավորականի հոգու տվայտանքները, առաջացած առօրյա գոյապայքարի և խղճի միջև մղվող աներևույթ բայց անողոք մաքառումները: «Ճարճատուկի ծաղիկը» ընթերցողները վկայում են, որ սկսելով կարդալ գիրքը այն հնարավոր չե անավարտ թողնել: Գրքի մեջ տեղ գտած պատմվածքները ներկայացնում են առօրյա կյանքը, որորնք հետաքրքիր լուծումներ են ստանում: Նարինե Կռոյանը մանկավաժ  է: Գրողների միության նախագահ Մանվել Միկոյանը իր խոսքում նշեց, որ այսուհետ Նարինե Կռոյանը կհամալրի գրողների միության անդամների շարքը:

Комментариев нет:

Отправить комментарий