среда, 4 мая 2011 г.

ՀԱՅԿ ԱՂԱՍՈՒ ՕՀԱՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է


Այս անգամ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում խորհրդակցություն չկար: Մարզպետարան հյուր էին եկել վետերանները տոնելու իրենց ավագ ընկերոջ, Հայկ Աղասու Օհանյանի 80 ամյակը: Հայկ Օհանյանը ծնվել է 1931 թվականի մայիսի 3-ին: Ծնունդով Քարաձոր գյուղից է ավարտել է Սպիտակի միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Վանաձորի քաղխորհրդի նախագահության տարիներին` նրա նվիրական աշխատանքի և ջանքերի շնորհիվ Կիրովականը բարգավաճեց, կանաչապատվեց` արմատից մինչև տերև, հիմքից մինչև տանիք: Հայրենիքը վարձահատույց է եղել և իր կատարած աշխատանքի համար, նա պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշաններով: Հայ կոմունիստների շնորհիվ մեր սերունդը ժառանգել է հզոր երկիր: Առաջինը ԽՍՀՄ սահմանադրությամբ հայերենը հռչակվեց որպես պետական լեզու: Հայկ Օհանյանին շնորհավորեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:








Комментариев нет:

Отправить комментарий