пятница, 18 марта 2011 г.

ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


Վանաձորի կանգառների թիվը այնքան էլ փոքր չէ: 2010 թվականին` ավագանու որոշմամբ հաստատվեց տիպային ձև, ըստ որի բոլոր կանգառները պետք է վերանորոգվեին ունենային երկու հարակից կրպակներ, լինեին լուսավորված և պետք է տեղադրված լինեին նստարաններ: Այժմ այս նախագծով կառուցվել է միայն երկու կանգառ:
-Եղանակային պայմանները հնարավորություն չեն տալիս այս պահին աշխատանքներ կատարել: Եղանակները տաքանալու պես 2-ը կշարունակվի 2-ը կսկսվի, ասաց Տիգրան Պապանյանը:
Չնայած արդեն մեկ տարի գործող օրենքին Վարդանանց փողոցի վրա տեղակայված կանգառների մեծ մասը գտնվում են անմխիթար վիճակում, չկա լուսավորված տաղավար, նստարան քամուց անձրևից պաշտպանվելու համար, իսկ թե երբ կգա նրանց վերանորոգման ժամանակը Վանաձորի գլխավոր ճարտարապետ Տիգրան Պապանյանը պատասխանեց:
 -Կանգառները որոնք գոյություն ունեն և սպասարկվում է մեր ժողովրդին  տրված է մեր քաղաքի բնակիչներին վարձակալությամբ նրանց ժամկետը լրանալու դեպքում պետք է կանգառը բերեն պատշաճ տեսքի,- ասաց Տիգրան Պապանյանը:
 Եթե վարձակալները հրաժարվում են կանգառները վերանորոգելու պայմանից նրանց ժամկետը չի ավելանում և տարածքի համար հայտարարվում է միցույթ: Կանգառների մաքրության և բարեկարգ վիճակի պահպանության հարցում համաքաղաքացիների և պետական այրերի կարծիքները համընկնում են: Շահագործողը շահագործում է, օգտագործողները իրենք պետք է մտածեն այն պահպանելու մասին:

Комментариев нет:

Отправить комментарий